4831 դիտում
14:20 19-01-2018
ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ոլորտային հանդիպումներն են
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջև հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել:
«ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն, հետևողական միջոցառումներ ենք իրականացնելու բիզնեսի բոլոր շղթաներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները և հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ: «ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները»,-ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ հունվարի 17-ից համակարգում մեկնարկել են ոլորտային հանդիպումներ: Ինչպես և նախորդ տարի, հարկ վճարողներին ներկայացվում են ոլորտի ընդհանուր ռիսկերն ու դրանց նվազեցման քայլերը: Առաջին հանդիպումը առողջապահության ներկայացուցիչների հետ էր: Նրանց դիտարկմամբ՝ երկխոսությունը հնարավորություն է տալիս ոլորտի պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:
Օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության պարզեցման և առավել բարենպաստ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգը: «Բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր իրենց ֆինանսատնտեսական գործունեության տվյալներն առցանց հասանելի կդարձնեն ՊԵԿ-ին, չեն ներառվի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներում և ընթացիկ հսկողական աշխատանքներում՝ որակվելով ոչ ռիսկային: Իսկ օրինապահ տնտեսվարողների նկատմամբ աշխատանքները սահմանափակվում են անլուր դիտարկմամբ»,-պարզաբանել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:
Ոլորտային հանդիպումները շարունակվում են տնտեսության մյուս ճյուղերի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
15:53 11-04-2017
ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ոլորտային ռիսկերն են
5476 դիտում
16:39 31-10-2016
ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափ Մաքսային համակարգում բարեփոխումների նոր փուլ է մեկնարկել
7032 դիտում
16:39 11-10-2017
ՊԵԿ նախագահի պաշտոնական հանդիպումներն Իրանում. քննարկվել են գործակցության հեռանկարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
394 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
286 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
397 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան