5908 դիտում
10:44 20-01-2018
«Տո, քեզ պե՞տք ա». Բողոքի լատենտ վիճակի պատճառները. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչ էլ ասի մեր կառավարությունը 2 տոկոսանոց գնաճի և 6 տոկոս տնտեսական աճի մասին, վերջին շաբաթների թանկացումները ցավագին էին ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Ինձ թվում է, որ այսպես կոչված՝ «մակրոտնտեսական ցուցանիշները» և զանազան «դուինգ բիզնեսները» խամրում են մեկ ցուցանիշի՝ աշխատավարձի և գների փոխհարաբերության առջև:
Ենթադրենք, մարդն իր մեքենան գազ էր լցնում 3 հազար դրամի, իսկ հիմա դա անում է 4 հազարով, և ենթադրենք, որ դա անում է ամիսը 10 անգամ: Ամսական 10 հազար դրամի կորուստն արդյոք շոշափելի չէ՞ նրա համար, եթե աշխատավարձն, ասենք, 150-200 հազար է: Երկնիշ կամ նույնիսկ քառանիշ տնտեսական աճի դեպքում միթե իրավիճակը նույնը չի լինի՝ այս հիմնական չափանիշի անփոփոխ լինելու դեպքում:
Մի խոսքով՝ ասել, թե սոցիալական այս շերտի դժգոհությունն անհիմն է, անարդար կլիներ: Մարդիկ իրենց դժգոհությունների մասին «հաճույքով» պատմում են, օրինակ, փողոցում: Բայց մեր իշխանավորները փողոցներով չեն քայլում, դրա համար էլ շարքային քաղաքացիները նրանց համար ինչ-որ վերացական միավորներ են, թվաբանական-վիճակագրական («տնտեսագիտական») դատողությունների առարկա:
Բայց եթե այդ հարյուր հազարավոր մարդիկ դժգոհ են, ապա ինչու նրանք դուրս չեն գալիս փողոց, երբ քաղաքական ուժերից մեկը ակցիա է կազմակերպում թանկացումների դեմ: Իհարկե, ամենահեշտը կլիներ մեղադրել այդ քաղաքական ուժին, այս դեպքում՝ «Ելքին», թույլ, ոչ հեղինակավոր կամ գուցե ոչ անկեղծ լինելու մեջ:
Բայց այդ մեղադրանքները սովորաբար հնչեցնում են կա՛մ իշխանությունները, կա՛մ էլ այն ընդդիմադիրները, որոնք հաստատ «Ելքից» պակաս հեղինակավոր են և, որն ավելի կարևոր է՝ պակաս անկեղծ:
Իսկ ընդհանրապես, մի՛ մեղադրեք դաշնակահարին, նա նվագում է՝ ինչպես կարողանում է: Մարդկանց բողոքի «լատենտ» վիճակն ունի բազմաթիվ այլ պատճառներ: Մեկն այն է, որ մենք չունենք սոցիալական բողոքի կազմակերպման փորձ: Եթե վառելիքն այդ չափով թանկանար, ասենք, Ֆրանսիայում, ապա հաստատ փողոց դուրս կգար մեկ միլիոն մարդ, և կառավարությունը ստիպված կլիներ մտածել, թե ինչպես կարելի է մեղմել գնաճը: Մարդիկ կազմակերպվում են, որովհետև նրանք իրենց զգում են ոչ միայն «ազգի զավակներ», այլև առաջին հերթին՝ քաղաքացիներ: Իսկ քաղաքացին մի կողմից՝ ակնածանքով է վերաբերվում իր պետության օրենքներին, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ իշխանությունն իր հանդեպ անհարգալից լինի:
Իսկ մեզ մոտ հենց որ մեկը մի բան առաջարկի, նույն պահին 10 կողմից ձայներ կլսվեն՝ «տո, քեզ պե՞տք ա», «իմաստ չունի», «իզուր ժամանակ ես կորցնում»: Դրա համար էլ կյանքից բողոքում են «անհատապես»: «Անհատապես» էլ իրենց գործերն են դասավորում: Եթե ստացվում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10854 դիտում
19:18 02-10-2016
«Սկզբում քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես»․ Մահաթմա Գանդի
4738 դիտում
11:08 12-01-2018
Հայաստանում արտաքին ներդրումներ չանելու 3 պատճառները. «Առավոտ»
1806 դիտում
10:59 14-06-2019
Հրաժարականի պատճառները պետք է բացատրել․ «Առավոտ»
Այս բաժնից
1012 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»