4137 դիտում
10:35 24-01-2018
Արամ Սարգսյանը քաղաքական առումով դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Արմեն Սարգսյանը վարչապետ աշխատել է ընդամենը երկու ամիս, որից հետո հիվանդացել է և հրաժարական է տվել: Դա ավելի շատ կարճ ժամանակահատվածով է վարչապետ եղել, քան ես: Նա չկարողացավ այդ կարճ ժամանակահատվածում լուրջ գործընթաց ծավալել, որը կարելի կլիներ այսօր թվարկել»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ որպես նախկին վարչապետ ինչպես կբնութագրեք ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետաթյան ժամանակահատվածը, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանը կայացած անհատ է և իր շփումները Սարգսյանը քաղաքականության, տնտեսության, գիտության ոլորտներում ինքնուրույն է ձեռք բերել: Ի պատասխան մեր հարցին, թե ճշգրի՞տ է մամուլը գրել, որ ժամանակին Պնախարար Վազգեն Սարգսյանը և վարչապետ Արմեն Սարգսյանը կոշտ տարաձայնություններ են ունեցել, ասաց.
«Իմ եղբոր և Արմեն Սարգսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել: Այդ տարիներին կային մարդիկ, որոնց դուր չէր գալիս Արմեն Սարգսյանի վարչապետ նշանակվելը, որոնց եղբորս պահվածքը դուր չէր գալիս և նրանք որոշակի լեգենդներ հորինեցին՝ փորձելով վարկաբեկել եղբորս և Արմեն Սարգսյանին: Նրա հիվանդանալուց հետո Վազգենը միշտ հետաքրքրված է եղել Արմեն Սարգսյանի առողջությամբ, փորձել է աջակցել՝ ինչով հնարավոր է: Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ Նունե Սարգսյանի հետ եկան մեր տուն, մեծ թենիս խաղացինք, բավականին երկար, չորս ռակետով, բաժանվել էինք երկու թիմի, որից հետո քեֆ արեցինք մինչև կեսգիշեր: Դա հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն էր, որից հետո պարելով նստեցին մեքենան ու գնացին: Իմ ընկալմամբ՝ ավելի լավ կլիներ, որ Արմեն Սարգսյանը ոչ թե այս Սահմանադրությամբ ՀՀԿ-ի արարողակարգային նախագահի թեկնածուն լիներ, այլ վարչապետի թեկնածուն լիներ, իրական իշխանությամբ»,- մեկնաբանեց Սարգսյանը՝ տեղեկությունները լկտի սուտ համարելով:
Արամ Սարգսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյան ՀՀԿ թեկնածուին: «Քաղաքական առումով դեմ եմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Նա գնում է մի ընտրության, որը չասեմ իրեն պատիվ չի բերում, այլ ձեռնտու չէ, մեր երկրին էլ ձեռնտու չէ: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանն ըմբռնումով կմոտենա իմ որոշմանը, և մեր մարդկային փոխհարաբերությունները չեն փչանա»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8920 դիտում
22:04 24-02-2018
«Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին. այդ մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3167 դիտում
10:49 08-05-2018
ՀՀԿ քաղաքական թևը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի նոր փաստարկներ. «Առավոտ»
Այս բաժնից
1012 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»