2922 դիտում
15:58 24-01-2018
2018 թվականի կարևոր առաջնահերթություններից մեկը՝ ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային քննարկումները: Արդեն իսկ կայացած 7 հանդիպումներում կոմիտեն տնտեսվարողներին է ներկայացրել ոլորտային ռիսկերը:
«Հիմնական խնդիրը՝ գործարքների ամբողջական փաստաթղթավորումն է. դրա վերաբերյալ կա նաև երկրի նախագահի հստակ հանձնարարականը: Եթե գործարքները ճիշտ և ամբողջական փաստաթղթավորվեն, ապա հարկերի հաշվարկման առումով խնդիրներ և ռիսկեր չեն արձանագրվի»,-ընդգծել է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:
Նախորդ տարվանից մեկնարկած ՊԵԿ-բիզնես երկխոսության արդյունքում, ըստ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի, արձանագրվել է իրացման շրջանառությունների և վճարված հարկերի ավելացում. «Թեպետ որոշ տնտեսվարողներ էականորեն բարելավել են հարկային վարքագիծն, այնուամենայնիվ, ռիսկեր դեռ կան: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, չգրանցված աշխատողներ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որ բնորոշ են գրեթե բոլոր ոլորտներին»: Սուպերմարկետների և մանրածախ առևտրով զբաղվողների մոտ արձանագրվել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրում, ալյուրի արտադրության ոլորտում՝ առանց փաստաթղթի ցորենի ձեռքբերում գյուղմթերք արտադրողներից, որոնք նույնպես իրացվել են առանց փաստաթղթի:
Հրուշակեղենի, թռչնի մսի, ձվի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է արտադրական նորմերի ուռճացում, պարենային ապրանքների ներմուծման բնագավառում հարկային հաշիվներով գների խախտում, չգրանցված աշխատողների ռիսկեր և այլն:
Կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել խնդիրները: Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնուրույն հայտարարագրել պակաս վճարված հարկերը՝ զերծ մնալով հսկողական միջոցառումներից:
Երկխոսության ձևաչափով բիզնեսի հետ քննարկումները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
5686 դիտում
16:14 26-06-2018
Կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը. Նիկոլ Փաշինյան
2786 դիտում
14:28 19-09-2018
2018-ի 8 ամսիներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ
1082 դիտում
16:57 04-02-2023
ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Այս բաժնից
967 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ