211652_close_icon
views-count3132 դիտում article-date 18:16 24-01-2018

2017-ը կարելի է գնահատել հարաբերական կայուն. ԱՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ամփոփել է տարին

Անցած տարվա ողջ ընթացքում հակառակորդը շարունակել է աշխատել առաջնային գիծը լարված վիճակում պահելու ուղղությամբ, որի համար պարբերաբար դուրս էր հանում դեպի առաջնային գիծ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք տարվա ընթացքում չեն էլ կտրվել առաջնային գծից: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, 2017 թվականի բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Հակառակորդը պարբերաբար առաջնային գիծ է հանել նաև դիպուկահարների խմբեր, և ինտենսիվ կերպով փորձել է խոցել մեր դիրքապահներին, որը հատկապես ակնհայտ երևում էր տոնական օրերին»,- ասել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ տարվա ընթացքում հատկապես լարվածության աճ արձանագրվել էր փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ հակառակորդը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ՝ արդյունքում չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և իր հետ տանելով 3 վիրավոր, որոնցից 1-ը հետագայում մահացել է հոսպիտալում: ԱՀ ՊԲ հրամանատարի խոսքով՝ բոլոր դեպքերում, շնորհիվ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աչալրջության՝ հաջողվել է կասեցնել հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգությունները՝ տալով համարժեք պատասխան: [url=http://artsakhpress.am/arm/news/79761/2017-y-kareli-e-gnahatel-haraberakan-kayun-ah-pb-hramanatar-levon-mnacakanyann-ampopel-e-tarin.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր