11307 դիտում
09:11 27-01-2018
Ինչն է Արթուր Օսիկյանին պաշտոնանկ անելու պատճառը. Ո՞վ կդառնա ՔԿՎ նոր պետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Օսիկյանին պաշտոնանկ անելու առաջարկը: Ու քանի որ ԱՆ ՔԿ վարչության պետին նշանակում և ազատում է նախագահը, առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը:
Մեր տեղեկություններով` այս ամենի պատճառը մի շարք ՔԿՀ-ներում նախորդ տարի բացահայտված կոռուպցիոն սկանդալներն են, որոնց արդյունքում եղան պաշտոնանկություններ և անգամ ձերբակալություններ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հիմա իշխանական վերնախավում որպես Օսիկյանին փոխարինող քննարկվում է Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին պետ Աշոտ Գիզիրյանի անունը: Սակայն գեներալ Գիզիրյանը երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ առաջարկ լինելու դեպքում արդյոք կհամաձայնի՞ ստանձնել այդ պաշտոնը, Գիզիրյանը նույն պատասխանը տվեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19915 դիտում
13:07 29-01-2018
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվեց ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից.ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը
3580 դիտում
08:39 20-08-2015
ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր. հավանաբար նախարարի թեկնածուն նա է. «Ժողովուրդ»
1361 դիտում
15:25 13-11-2014
ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն աշխատանքային քննարկում է անցկացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»