4039 դիտում
14:13 01-02-2018
Ընդլայնվում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցեր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017 թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ քննարկվեցին համագործակցության իրականացման ձևաչափերը՝ փորձի փոխանակման և դասընթացների միջոցով արտակարգ իրավիճակների համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
ԵՄ կողմը հաստատեց, որ այս տարի մարտ ամսին նախատեսվող «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները:
Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են և ԵՄ կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք իրականացնելու ուղիների և գործիքակազմի կիրառման, ինչպես նաև՝ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2507 դիտում
21:02 12-02-2018
Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
1361 դիտում
14:15 25-12-2018
Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
1469 դիտում
21:51 26-12-2018
Ընդլայնվում է հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»