211652_close_icon
views-count76842 դիտում article-date 21:57 01-02-2018

Զավեշտալի գողություն Արտաշատում. պատշգամբում գտնվող լվացքի պարանից գողացել են լվացքը. հայտնաբերվել է երկտող

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 31-ին, Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ Ոստիկանության Արտաշատի բաժին են հրավիրել Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Մարինե Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունում պարզվել է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել և Մարինե Ա.-ն խոստովանել է, որ հունվարի 2-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ինքը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկի տան պատշգամբից գողացել է լվացքի պարանին կախված հագուստները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժողը 53-ամյա Ֆլորա Գ.-ն, նախկինում կատարվածի մասին Ոստիկանություն չի հայտնել, քանի որ պատշգամբում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ գրված է եղել. «Արտաշատցու խաց ուտող բալա չի բերա»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր