Եգիպտոսում շղթայական ավտովթարի զոհ է դարձել 11 հոգի. կա 32 վիրավոր
Եգիպտոսի ավտոճանապարհներից մեկում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Մի քանի մեքենաների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով 11 մարդ տեղում մահացել է, ևս 32-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և չի բացառվում, որ մահացածներ թիվն ավելանա, հայտնել է Առողջապահության նախարարութփյան ներկայացուցիչ Ալեդ Համեդը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի վայրում աշխատում է շտապօգնության 15 բրիգադ: