ՌԴ Վոլոգդայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 7 հոգի. կա 2 ծանր վիրավոր
Այսօր՝ ապրիլի 13-ին, ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեցկի շրջանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Չերեպովեցկի շրջանի Վոլոգդա-Նովայա Լադոգա A-105 մայրուղում բախվել են միկրոավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով կա 7 զոհ, ևս 2 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ մահացածների մեջ երեխաներ չկան:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պարզվում են ավտովթարի հանգամանքները:
Վաղը՝ ապրիլի 14-ին, Վոլոգդայի մարզում սգո օր է հայտարարվել: