Մոսկվայում խոշոր ավտովթարի զոհ է դարձել 5 հոգի. կա 8 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ: Այս մասին հայտնում է OPT-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ՌԴ մայրաքաղաքի Ռիժսկոյե մայրուղով ընթացող բեռնատարը բախվել է նույն ուղղությամբ ընթացող ամենագնացին, ինչի հետևանքով ամենագնացը շպրտվել է հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին:
Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ամենագնացի վարորդն ու բոլոր 4 ուղևորները, որոնց թվում՝ 2 երեխա:
Նշվում է, որ ևս 8 վիրավոր հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության: