211652_close_icon
views-count142992 դիտում article-date 14:21 04-02-2018

Հատուկ օպերացիա՝ ոստիկանների և քննիչների կողմից. «Դարիկնոցից» բերման են ենթարկվել մերկապարուհիներ՝ իրենց «կլիենտներով», ովքեր կասկածվում են մարմնավաճառության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի մերկապարուհիների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք բերման են ենթարկվել Էրեբունի վարչական տարածքի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում գործող գիշերային ակումբից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գիշերային ակումբը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերային ակումբը գրանցված է «Դուստր Օլյա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, և նշված հյուրանոցային համալիրի հյուրասենյակներում նշված անձինք գումարի դիմաց զբաղվել են մարմնավաճառությամբ, և նրանց այդ «կուպեները» տրամադրել է «Դարիկո» մականվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան 06:30-ի սահմաններում 2 հոգի դիմակավորված, կոտրելով Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլյա» ՍՊԸ-ի դուռը, ներս էին մտել: Նրանք եղել էին ձեռնոցներով: Սենյակում այդ պահին քնած էր եղել 21-ամյա Օլգա Նիկոլայի Պիշնայան: Դիմակավորվածները կապկպել էին աղջկան և տնից տարել ոսկյա զարդեր ու գումար: Թալանված «Դարիկնոց» էին ժամանել Էրեբունու ոստիկանության աշխատակիցները, փորձաքրեագետներն ու տեղամասային տեսուչները: Դարիկոն այդ պահին իր տղայի հետ մեկնելիս էր եղել օդանավակայան` ամուսնուն դիմավորելու: Նրան այդ մասին հեռախոսով տեղեկացրել էր աղջիկը, ով ավազակների գնալուց հետո կարողացել էր ազատվել կապանքներից ու զանգահարել մորը: Երբ ֆոտոլրագրողը փորձել էր լուսանկարել կոտրված դուռը, Դարիկոն սկսել էր բղավել. «Ես արգելում եմ նկարել: Նկարում ես, որ գողերն իմանան, փախնե՞ն, հետո կնկարես: Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի ու նախագահի մոտ: Մի քանի պուտանկա եմ պահում, էն էլ էն անգամ թերթերը էլի գրեցին, կլիենտներս փախան: Մի քանի թազա կլիենտ եմ հավաքել, հիմա գրես, որ նրանք էլ փախնե՞ն: Գողերին բռնեմ, արի, ինչքան ուզում ես, գրի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր