156237 դիտում
19:02 07-06-2018
Շիրակի մարզում գործող «Կարկաչան» հյուրանոցային համալիրի աշխատակիցը կասկածվում է հյուրանոցի առանձնասենյակներում աղջիկներին մարմնավաճառության դրդելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի, Ախուրյանի և Կումայրիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները 6-րդ գլխավոր վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են հրավիրել Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Անահիտ Վ.-ին, 47-ամյա Հռիփսիմե Ղ.-ին, 43-ամյա Մարիամ Մ.-ին, 31-ամյա Նունե Մ.-ին և 30-ամյա Վարդուհի Ա.-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակչուհի՝ 53-ամյա Նարինե Ս.-ն Գյումրիում գործող հյուրանոցային համալիրներից մեկում նշված անձանց տրամադրել է առանձնասենյակներ և հանդես է եկել որպես միջնորդ, որպեսզի այդ կանայք հյուրանցում հաճախորդների հետ զբաղվեն մարմնավաճառությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյոթեր են նախապատաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Նարինե Ս.-ն աշխատում է «Կարկաչան» հյուրանոցային համալիրում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
7549 դիտում
19:00 18-02-2015
26-ամյա Քրիստինեն ամուսնուն մեղադրել է իրեն Երևանյան լճի մոտ մարմնավաճառության դրդելու մեջ
Այս բաժնից
16759 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ