Իրանում 1 տոննայից ավելի օփիում է առգրավվել
Իրանի ոստիկանությունը երկրի հարավային՝ Ֆարս նահանգում իրականացրած թմրանյութերի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայտնաբերել և առգրավել է 1 տոննա և 70 կգ օփիում տեսակի թմրանյութ: Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանության պետ Սիրուս Սաջադիանը:
Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառման ընթացքում մի քանի թմրադիլերներ են ոչնչացվել:
Իրանը համարվում է Եվրոպայի և օփիում արտադրող ամենախոշոր երկրի՝ Աֆղանստանի միջև տրանզիտ միջանցք, որտեղով թմրանյութը թմրադիլերները տեղափոխում են Եվրոպա:
Իրանի հետ Աֆղանստանի պետական սահմանի երկարությունը 900 կմ է և այդ գոտուն է բաժին ընկնում օփիումի փոխադրման 74 %-ը: