Անհայտ անձը կրակոցներ է արձակել Իրանի նախագահի վարչակազմի շենքի մոտ
Իրանի մայրաքաղաք Թհրանում՝ այդ երկրի նախագահի վարչակազմի շենքի մոտ, տղամարդը կրակոցներ է արձակել հրազենից։ Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վերջինս փորձել է ներխուժել շենք, սակայն դա թույլ չեն տվել անվտանգության աշխատակիցները։ Տղամարդը ձերբակալված է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։