Քաբուլում ՌԴ դեսպանատան վրա պատրաստվող ահաբեկչական հարձակում են կանխել
Քաբուլում տեղակայված ՌԴ դեսպանատան մոտակայքում հայտնաբերվել է ավտոմեքենա, որում տեղադրված է եղել պայթուցիկ սարք։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Վերջինի փոխանցմամբ՝ Mazda մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել դիվանագիտական շենքից ոչ հեռու։ Առայժմ ռուսական կողմից պաշտոնական որևէ արձագանք չկա։
Նշենք, որ վերջերս Քաբուլում ահաբեկչական գործողությունները շատացել են։ Նրանցից ամենախոշորը Վազիր-Աքբար-Խան դիվանագիտական թաղամասում հնչած հզոր պայթյունն էր, ինչի հետևանքով զոհվել էր 203 մարդ, ևս 235-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը։