Մոսկվան խցանումներով 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում. հետազոտություն
ՌԴ մայրաքաղաք Մոսկվան ավտոճանապարհների ծանրաբեռնվածության չափանիշներով 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Համապաստասխան հետազոտությունները կատարվել են տրանսպորտի ոլորտի վերլուծությամբ զբաղվող INRIX ընկերության կողմից, ըստ որի՝ մոսկվացիները 2017թ.-ին խցանումների մեջ անցկացրել են առնվազն 91 ժամ:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է կրկին Լոս Անջելեսը, որի բնակիչները խցանումներում անցկացրել են 102 ժամ:
Առաջին 10-նյակում են նաև Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Մայամին, բրազիլական Սան Պաուլոն, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան, Լոնդոնը և Փարիզը: