3790 դիտում
09:23 08-02-2018
Ռուսաստանը ստուգում է հայկական կոնյակի որակը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն: Այդ նպատակով փորձագետները կգնեն Ռուսաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում արտադրված մոտ 50 ապրանքային նշանի կոնյակ:
Ստուգման ենթակա նմուշների շարքում կլինեն ինչպես համաշխարհային ապրանքանիշերի՝ «Արարատ», «Ռեմի Մարտան», «Մարտել», «Courvoisier», «Hennessy», այնպես էլ ռուսական բրենդերը: Նմուշների գինը կտատանվի 372 ռուբլուց (մանրածախ առևտրի կես լիտրի նվազագույն գինը) մինչև 10 հազար ռուբլի մեկ ապրանքի համար: Ըստ eadaily.com կայքի՝ անանուն գնումներ արդեն իսկ տեղի են ունենում Ռուսաստանի թվով տասը մարզերում: Փորձարկման գլխավոր պարամետրը կլինի սպիրտի դասային պատկանելությունը, որից պատրաստված կլինի փորձանմուշը:
Այսպես, Ռուսաստանում արտադրված կոնյակի բոլոր գնված նմուշները համապատասխանում են ԳՕՍՏ–ին, սակայն դա սպառողին երաշխիք չի տալիս, որ նա իսկապես օգտագործում է խաղողից պատրաստված և առնվազն երեք տարի կաղնու փայտի հետ շփման մեջ գտնված խմիչք: Դա կապված է այն բանի հետ, որ ԳՕՍՏ–ում նկարագրված չէ գինենյութի բնույթը որոշելու ճշգրտությունը:
«Փաստը» «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ–ից հետաքրքրվեց, թե իրենց կոնյակի՝ բազմաթիվ շուկաներում առաջատար «Արարատի» ստուգմանն ինչպես են վերաբերվում, սակայն մեզ ասացին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2592 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
20686 դիտում
10:13 21-06-2017
Դերժավայի Արկադի ներմուծած մանկական կերի վրա բացակայում է հայերեն մակնշումը. ստուգում է սկսվել. «Հայկական ժամանակ»
3665 դիտում
13:29 14-09-2017
Պետք է ուշադրություն դարձնենք կոնյակի և գինու շուկայում հայկական բրենդի հսկողության վրա. վարչապետ
Այս բաժնից
1036 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»