Ռյազանում, կրպակում առաջացած հրդեհի հետևանքով հայ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռյազանում Չկալով փողոցի վրա կրպակի հրդեհման հետևանքով տղամարդ է մահացել՝ վրանի տերը: Այս մասին YA62.ru-ին հայտնել են Ռուսական քննչական կոմիտեի Ռյազանի քննչական վարչությունում՝ ընդգծելով, որ տվյալները նախնական են:
Մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը և մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից և դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր չեն հայտնաբերվել:
Այրված տղամարդը երկու դուստր ունի, այս մասին «Վկոնակտե» սոցիալական կայքում գրել է տղամարդուն ճանաչող մի կին: Ռյազանի բնակչուհին գրառման մեջ նշել է, որ մահացածը «շատ լավ մարդ էր», ուներ 2 դուստր եւ 4 թոռ: Դստրերից մեկն այժմ հղի է:
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ ժամը 16:24-ին: