4134 դիտում
10:37 09-02-2018
«Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու տարի առաջ հիմնադրված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը 8 կուսակցության միավորումից առաջացավ, դրանցից 5–ն արդեն լքել են այն: Խոսքը «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունների մասին է, որոնք օրեր առաջ են նման որոշում կայացրել ու հայտարարել առանձնանալուց հետո նոր կուսակցություն հիմնելու մասին:
«Փաստը» «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Վաչագան Չիբուխչյանի հետ փորձեց զրուցել, սակայն նա ասաց, որ հիվանդ է և մեր հարցերին պատասխանել չի կարող:
Մյուս կուսակցությունների հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց: «Միավորված հայեր» կուսակցությունում հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության տվյալներն անգամ տեղեկատվական համակարգերում չէին պահպանվել:
ՕԵԿ–ից «պոկված» հաջորդ՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության մասին էլ տեղեկություն փնտրելիս ոչինչ չգտանք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
17:26 17-04-2015
Ցուցահանդես, որ արտահայտում է հայ ժողովրդի մեծ ցավը, վերածնունդն ու պայքարի ոգին. լուսանկարներ
6435 դիտում
15:48 17-07-2020
Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. այդպես է եղել միշտ, այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
1476 դիտում
18:48 16-01-2021
Ստեփան Դանիելյան. Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց
Այս բաժնից
1033 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»