4972 դիտում
10:09 10-02-2018
Ինչի՞ է վերածվելու Սարյանի պուրակը. հարցը հասավ նախագահի վերահսկողական ծառայություն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը և վաճառքը, «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ինքն է դիմել նախագահի վերահսկողական ծառայությանը:
«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաև Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Սույն պուրակը, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի, անցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տիրապետության տակ: Վերջինս, սակայն, ՀԺ-ին պարզաբանել էր, թե կապ չունի դրա հետ:
«Կոլորիտ»-ի տնօրենը հայտարարում է՝ չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի, և դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետև երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա եմ ստացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել բանկում և հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
17:14 18-04-2022
Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով. կտնկվի շուրջ 4000 գեղազարդ թուփ
1558 դիտում
21:54 08-06-2022
Մարտիրոս Սարյանի անվան պուրակը կանաչապատվել է նոր մոտեցմամբ ու լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3532 դիտում
10:03 06-02-2018
Հաշմանդամների բողոքը տեղ հասավ. նախագահի վերահսկողական ծառայությունը գնում է հետքերով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»