Մեքսիկական թմրակարտելի պարագլուխ Z-43-ը ձերբակալվել է
Մեքսիկայում ձերբակալվել է «Լոս-Սետաս» թմրակարտելի ենթադրյալ պարագլուխ Խոսե Մարիա Գիսար Վալենսիան՝ Z-43 մականվամբ, հաղորդում է euronews-ը:
Z-43-ը ձերբակալվել էր ծովային հետևակի գործողության արդյունքում: ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար էին առաջարկում նրան բռնելու համար:
«Լոս-Սետաս» կարտելը վերահսկում է երկրի նահանգների մեծ մասում և Մեխիկո դաշնային շրջանում գործող քրեական խմբավորումներին: «Լոս-Սետասի» նախկին պարագլուխը սպանվել է 2012-ին ծովային հետևակի հետ փոխհրաձգության հետևանքով: