211652_close_icon
views-count3528 դիտում article-date 18:02 15-02-2018

Վեոլիա ջուրն աշխատում է. Նուբարաշենում կոյուղի է կառուցվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարակից թվով 5 բազմահարկերի բնակիչներն ու «Նուբարաշեն» քրեակատարողականը կազատվեն վերջապես գարշահոտությունից: Հաշվի առնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակը, ներկայումս Վեոլիա Ջուր ՓԲԸ, որպես բարի կամքի դրսեւորում, «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի ուժերով այնտեղ՝ «Նուբարաշենից» մինչեւ Վեոլիա ջրի բաշխիչ ցանց, կառուցումն է կոյուղագիծ: Երկարությունը մոտ 110 մետր է, տրամագիծը՝ 300մմ: Ընդ որում, խողովակներն ու անհրաժեշտ 4 դիտահորերը տրամադրել է նշված հիմնարկը, ջրամատակարարինը՝ մասնագետներն են, տեխնիկան, տեխնոլոգիան ու սշխատանքը: Արվում է հնարավորինս արդեն վաղն այն շահագործման հանձնելու համար: Այդ մասին են պատմում կից լուսանկարները, որոնք հենց նոր ստացվեցին աշխատանքի վայրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր