Լատվիայի Կենտրոնական Բանկի ղեկավարին կալանավորել են կոռուպցիայի կասկածանքով
Լատվիայի Կենտրոնական Բանկի ղեկավարի Իլմար Ռիմշևիչին կալանավորել են կոռուպցիայի կասկածանքով: Հետաքննությունն իրականացնում է Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոն (ԿՊԿԲ), հայտնել է երկրի վարչապետ Մարիս Կուչինսկիսը:
«Ներկա պահին ոչ ես, ոչ այլ պաշտոնատար անձ որևէ հիմք չունենք միջամտել ԿՊԿԲ-ի աշխատանքին: Այդ հաստատությունն աշխատում է պրոֆեսիոնալ և հստակ: Հենց ԿՊԿԲ-ի ղեկավարությունը հարկ համարի հանրությանը հետաքննության մասին տեղեկություն հայտնել, նա անմիջապես դա կանի», ասել է Կուչինսկիսը:
Վերջինս ընդգծել է, որ կառավարությունը վստահում է ԿՊԿԲ-ի գործունեությանն ու նրան կներկայացնի ամբողջ անհրաժեշտ աջակցությունը՝ առանց նրա աշխատանքներին միջամտության:
Կուչինսկիսի խոսքերով, փետրվարի 19-ին տեղի ունեցածի առթիվ կհրավիրվի կառավարության արտակարգ նիստ: Նա հավելել է, որ «Լատվիայի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում»:
Նշենք, որ Ռիմշևիչի աշխատասենյակում և նրա տանը խուզարկություններ են կատարվել, երբ նա երկրում չի եղել: