13257 դիտում
15:56 19-02-2018
Բրազիլիայում մեկ թիմի 5 խաղացողների հեռացնելուց հետո հանդիպումը դադարեցվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի առաջնության (Բայա նահանգ) «Վիտորիա»-«Բայա» խաղը 1:1 հաշվի ժամանակ դադարեցվել է, քանի որ թիմերի 9 ֆուտբոլիստների կարմիր քարտ են ցույց տվել:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Բայայի» խաղացողը 11մ. հարվածով հավասարեցրել է հաշիվը, որից հետո գոլը նշել է անվայել ժեստով, ինչն էլ զանգվածային ծեծկռտուք է հրահրել: Արդյունքում Մրցավարը հեռացրել է հյուրերի երեք, և «Վիտորիայի» երկու խաղացողի: Երկու րոպե անց մրցավարը խաղադաշտից հեռացրել է թիմերի ևս մեկական ֆուտբոլիստի:
77-րդ րոպեին դաշտի տերերի ևս մեկ խաղացող կարմիր քարտ է ստացել, որից հետո նրա թիմակիցը զայրացած հարվածել է գնդակին և ստացել երկրորդ դեղին քարտը: Արդյունքում, «Վիտորիայի» կազմում խաղադաշտում մնացել է 6 ֆուտբոլիստ:
Համաձայն ֆուտբոլի կանոնների, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերից մեկի կազմում խաղացողների քանակը յոթից քիչ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1784 դիտում
12:31 01-09-2016
Բրազիլիայում նախագահ Ռոուսեֆֆին հեռացնելուց հետո բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև
Այս բաժնից
3250 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1126 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը