1784 դիտում
12:31 01-09-2016
Բրազիլիայում նախագահ Ռոուսեֆֆին հեռացնելուց հետո բախումներ են սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև
Բրազիլիայում այդ երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆֆի իմպիչմենթից դժգոհ քաղաքացիները Սան Պաուլոյի փողոցներ են դուրս եկել՝ իրենց դժգոհությունը հայտնելու, ինչի ընթացքում բախումներ են սկսվել զինված ոստիկանության հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Բախումները սկսվել են քաղաքում կենտրոնական հատվածում, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Ռոուսեֆֆի կողմնակիցների դեմ։ Ի պատասխան՝ նրանց ուղղությամբ ցուցարարները քարեր ու ինքնաշեն ռումբեր են նետում։ Ցուցարարները նաև մեծ թվով աղբարկղեր են որպես արգելապատնեշ տեղադրել, իսկ հետո այրել դրանք։
Հիշեցնենք, որ նախօրեին Դիլմա Ռուսեֆֆի քվեարկություն է անցկացվել, որի ժամանակ սենատորների մեծ մասը կողմ է քվեարկել պաշտոնից նրան հեռացնելուն։ Անձամբ արդեն նախկին նախագահ Ռոուսեֆֆը այդ գործողությունները անվանել է հեղաշրջում և խոստացել շարունակել քաղաքական գործունեությունը։
Այժմ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է Միշել Թեմերը, ով կղեկավարի երկիրը մինչև 2018 թվականը։
Նմանատիպ նյութեր
13254 դիտում
15:56 19-02-2018
Բրազիլիայում մեկ թիմի 5 խաղացողների հեռացնելուց հետո հանդիպումը դադարեցվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12947 դիտում
20:48 01-03-2017
Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ․ Պատմության այս օրը
3063 դիտում
18:36 18-11-2017
Հունաստանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև
Այս բաժնից
3169 դիտում
15:40 20-10-2024
Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին
991 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
820 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար