3461 դիտում
09:41 21-02-2018
Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մոտ օրերս կվավերացնի ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև անցած տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացվող վարկի գումարը կազմում է 2 մլն դոլար, որի մայր գումարի վճարումը սկսվելու է 2032 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի նոյեմբերի 15-ը: Սա դեռ լրացուցիչ ֆինանսավորումն է: Հիշեցնենք, որ միայն 2011 թվականին նույն նպատակի համար ՎԶԵԲ-ից ՀՀ-ն 18 մլն դոլարի չափով վարկ էր վերցրել:
Նկատենք, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ոռոգման համակարգի արդիականացման, ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար հսկայական վարկեր է վերցրել: Փաստացի, Հայաստանն արդեն իսկ ստացել է 50 մլն եվրո և 48 միլիոն դոլար՝ ոռոգման ցանցը բարելավելու համար, նախատեսվում են ևս հսկայական միջոցներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
12:54 18-07-2014
Այսօր Վրաստանի խորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
886 դիտում
16:57 15-12-2014
Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին կվավերացնի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»