211652_close_icon
views-count3771 դիտում article-date 19:52 26-02-2018

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Յոթ տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 476 պատանիներ և աղջիկներ՝ նախորդ տարվա 229 մասնակցի փոխարեն: Շախմատի 2018թ. Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առաջնության կազմակերպմանը մեծապես օժանդակելու, ինչպես նաև ամենաշատ թվով մասնակիցներ ու սաներ հայտավորելու համար էլ Հայաստանի շախմատի ակադեմիան, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցն ու մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի շախմատի ֆեդերացիայի պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հարկ է նշել, որ առաջնության արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբից համապատասխան թվով մասնակիցներ իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների 2018թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:

Նմանատիպ նյութեր