4013 դիտում
10:24 28-02-2018
Բուենոս Այրեսում օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացու. առգրավել 4 կգ կոկաին
Արգենտինայի ոստիկանությունը Բուենոս Այրեսի օդանավակայանում ձերբակալել է ՌԴ քաղաքացիների, որոնք փորձել են 4 կգ կոկաին դուրս բերել: Այս մասին փետրվարի 27-ին հաղորդել է երկրի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլլիչը: Հայտնում է [url=http://tass.ru/proisshestviya/4993194]tass[/url]-ը:
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացին օդանավակայանում հանձնել է իր ուղեբեռը: Օդանավակայանի ոստիկանությունը զննել է և հայտնաբերել 4 կիլոգրամ կոկաին, որը թաքնված են եղել ուղեբեռի երկտակ գաղտնարանում»,- Facebook-ում գրառել է Պատրիցիա Բուլլիչը:
Նա ավելացրել է, որ Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը 389 կգ կոկաին հայտնաբերելուց հետո իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը ամբողջ երկրում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/24/1089980/]հայտնել էինք[/url], որ Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը հատուկ ոստիկանական գործողության ժամանակ հայտնաբերվել է 389 կգ կոկաին: Թմրանյութը փաթեթավորված է եղել 12 ճամպրուկներում, որոնք թաքցված են եղել շենքի սենյակներից մեկում:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
22:30 05-02-2014
Բուենոս Այրեսում հրդեհի մարման ժամանակ 9 հրշեջ է զոհվել
950 դիտում
23:15 01-03-2014
Անկարգություններ՝ Բուենոս Այրեսում. հրկիզվել է 40 մեքենա
1672 դիտում
22:14 11-06-2014
Հայոց ցեղասպանության թանգարան` Բուենոս Այրեսում
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»