211652_close_icon
views-count63520 դիտում article-date 10:30 28-02-2018

Վանաձորում կադաստրի 28-ամյա աշխատակցուհին BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Տաթևիկ Սարգսյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 10 դպրոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 30 ՏՏ 735 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վանաձորի բնակիչներ՝ 18-ամյա Թերեզա Ծատուրյանին և 17-ամյա Անուշ Լալայանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին հայտնել տեղի իրավապահներին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանաար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութերեն նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Սարգսյանն աշխատում է ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Լոռու մարզային բաժանմունքի առաջատար մասնագետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր