211652_close_icon
views-count20885 դիտում article-date 19:05 01-06-2018

Երևանում 72-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա և 7-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ... պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 72-ամյա Գեղամ Խուդոյանը Արշակունյաց պողոտայի թիվ 261 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 35 OT 704 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Հրանուշ Հովհաննիսյանին և 7-ամյա Էլիզա Խուրշուդյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր