Փետրվարի 19-25-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացվել է 165 հեռախոսազանգ
Փետրվարի 19-25-ի ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 165 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 145-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 20 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 55-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: