Ժարդիմը պատրաստ է գլխավորել «Արսենալը»
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
Ինչպես հայտնում է The Independent-ը, պորտուգալացի մասնագետը «Մոնակոյում» 4 տարվա աշխատանքից հետո պատրաստ է նոր մարտահրավերի:
Ժարդիմը պատրաստ է գլխավորել «Արսենալը», եթե Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական տա:
Նշվում է, որ Վենգերի ապագան կորոշվի ամռանը: Նրա փոխարեն գլխավոր թեկնածուներից մեկը հենց Ժարդիմն է: