211652_close_icon
views-count46423 դիտում article-date 23:31 01-03-2018

Վանաձոր քաղաքի «Սալյուտ» սրճարանը հյուրընկալել էր տեղի մանկատնից շուրջ 40 երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1 -ին` գարնան առաջին օրը, Վանաձոր քաղաքի «Սալյուտ» մանկական սրճարանը դարձավ 6 տարեկան: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես, սրճարանում հյուրընկալվեց Վանաձորի մանկատնից շուրջ 40 երեխա, որոնցից մեկը արդեն 6 տարի անընդմեջ իր ծննդյան օրը նշում է «Սալյուտ» սրճարանում և ինչպես ամեն տարի, այս տարի ևս, նվերներ ստացավ Տաթև Գալստյանի և Անի Խաչատրյանի կողմից: Հյուրերի կազմում էր նաև Վանաձորի ավագանու անդամ, բժշկուհի Կարինե Ղուկասյանը: Տոնը ավելի գեղեցկացրեց և իր հետաքրքիր նվերները փոխանցեց Վանաձորի «Տաթև» պարային խումբը ( գեղարվեստական ղեկավար Ֆլորա Ասոյան, պարուսույց Տաթև Գալստյան): Մանկատան երեխաները ճաշակեցին տոնական ուտեստներ և ստացան փոքրիկ անակնակալ- նվերներ: Վերջում, ուրախությունից հուզված և շփոթված երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մանկական սրճարանի տնօրեն Անի Խաչատրյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր