211652_close_icon
views-count7385 դիտում article-date 09:08 02-03-2018

Ջերմուկում, Մարտունիում և Քաջարանում ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ փակ է բեռնատարների համար, կա կուտակված մոտ 20 բեռնատար:

Նմանատիպ նյութեր