211652_close_icon
views-count4544 դիտում article-date 09:36 02-03-2018

Եթե Սերժ Սարգսյանը մնա երկրի ղեկավար որպես վարչապետ, դա բացասաբար կազդի նրա թողած ժառանգության վրա. «Ամերիկայի ձայն»

Քաղաքական իշխանության փոխանցումը մեկ գործչից մյուսին չափազանց կարևոր գործընթաց է երկրի քաղաքական կյանքում, ասում է քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը, որը [url=https://www.amerikayidzayn.com/a/4276584.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին: Սանամյանը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե ով է զբաղեցնելու ապագա վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ընդլայնվելու են նոր վարչապետի լիազորությունները: Քաղաքագետն առաջ է քաշել զարգուցումների երկու հավանական տարբերակ: «Կարծում եմ այս պահին կա հավանական երկու սցենար. ըստ առաջինի՝ Սերժ Սարգսյանը ինքն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ երկրորդով՝ չի դառնում վարչապետ, սակայն շարունակում է ազդել կառավարության որոշումների վրա իր կողմից նշանակված վարչապետի միջոցով և որպես իշխող կուսակցության ղեկավար»,- նշում է Սանամյանը: Նրա կարծիքով նախագահ Սարգսյանի վարչակազմի օրոք երկրում գրանցվել են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ: Որպես ձեռքբերում Սանամյանն ընդգծում է Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի որոշակի ժողովրդավարացումը: Սակայն այն պահպանելուհամար, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է իրականացնել իշխանության փոխանցում: «Եթե Սերժ Սարգսյանը որոշի մնալ երկրի ղեկավար արդեն որպես վարչապետ և դրժի իր խոստումը, դա բացասաբար կազդի նրա թողած ժառանգության վրա»,- ասում է Սանամյանը: Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը անդրադարձավ Եվրամիության հետ Հայաստանի պայմանագրի ստորագրմանը, որն, ըստ նրա, կարող է ունենալ դրական տնտեսական հետևանքներ: «Ես անհանգստանում էի, որ այն կարող էր չստորագրվել, քանի որ Ռուսաստանը կրկին կարգելափակեր դրա ստորագրումը, սակայն ուրախ եմ, որ Հայաստանը ոչ միայն ստորագրեց համաձայնագիրն, այլ նաև աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»,- ասում է Կազլյարիչը: Ըստ Կազլյարիչի, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը բխում է տարածաշրջանի և մանավանդ Հայաստանի շահերից, քանի որ դրա միջոցով Հայաստանը ընդգրկվում է ավելի շահավետ տնտեսական դաշտում, համեմատած Եվրասիական միությանը:

Նմանատիպ նյութեր