32828 դիտում
09:11 06-03-2018
Դեղերի բացթողման նոր կարգն ապօրինի է. որոշումը չի ընդունվել. վարչապետը լվանո՞ւմ է ձեռքերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղերի բացթողման նոր կարգն իսկապես գլխացավանք է դարձել բոլորի համար. նախ՝ պարզվում է` այս գործընթացն ապօրինի է. ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված են դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը. նշված չէ, որովհետև նման իրավական ակտ պարզապես չկա: Կառավարությունը դեռ նոր պետք է որոշում ընդունի:
Սա, իհարկե, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում: Ինչո՞ւ, որովհետև առանց իրավական ակտի նախարարությունը դեղատներին և բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանին, սակայն նա պատասխանեց, թե հարցի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից:
Ու այդ ընթացքում մարդիկ պարզապես հայտնվել են անելանելի վիճակում. ոչ աշխատանքային ժամին, շաբաթ, կիրակի օրերին պարզապես իրավունք չունեն հիվանդանալ ու դեղ խմելու անհրաժեշտություն ունենալ, քանի որ պոլիկլինիկաներում աշխատակիցներ չկան, իսկ հիվանդանոցներում հերթեր են. դեղատոմսի համար մարդ հետազոտելու ժամանակ չունեն: Քաղաքացին էլ շատ դեպքում հիվանդանոց գնալու փող չունի: Ահա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նորամուծության հերթական դրսևորումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3401 դիտում
09:18 17-11-2016
Դեղերի մասին ԵԱՏՄ որոշումը հակասում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին. «Հայկական ժամանակ»
1507 դիտում
12:16 01-08-2019
Կառավարությունը երկարաձգեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգն ուժի մեջ մտնելու ժամկետը
2572 դիտում
10:05 16-12-2016
«Դեղերի մասին» նոր օրենքը կհանգեցնի դեղերի թանկացման. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»