3003 դիտում
10:18 07-03-2018
Ղութայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը տապալվեց. «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը տապալվեց Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով: Շարասյունը դադարեցրեց իր առաքելությունը արևելյան Ղութայում, քանի որ կառավարական ուժերը շարունակել են հրթիռակոծումներն ու հարձակումները ընդդիմադիր զինյալների դեմ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4283196.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Ավելի քան 46 բեռնատարներ ստիպված են եղել հեռանալ Ղութայի շրջանի Դոումա քաղաքից և շարժվել դեպի Դամասկոս՝ չկարողանալով բնակչությանը փոխանցել բեռնված մարդասիրական օգնության ամբողջ պարունակությունը:
ՄԱԿ-ը հաղորդում է, որ օգնությունը տրամադրող իր անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ:
Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծությունների արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ՝ չնայած այդ ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման գործողություններին:
ՄԱԿ-ն ահազանգում է, որ արևելյան Ղութայում այս պահին գտնվում է 400 հազար մարդ, ովքեր հայտնվել են շատ ծանր վիճակում առանց սննդի ու բժշկական օգնության:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1324 դիտում
09:13 01-09-2021
Վաշինգտոնն ավարտեց Աֆղանստանում իր առաքելությունը. արդյունքներ և հետևանքներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»