Տարաձայնության պատճառով պաշտոնից հեռացել է Դոնալդ Թրամփի՝ տնտեսական հարցրով խորհրդական Գերի Քոնը
ԱՄՆ նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոմը հայտարարել է իր զբաղեցրած պաշտոնը լքելու մասին, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Սպիտակ Տանը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քոնը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Սպիտակ Տանն աշխատելու համար իրեն ընձեռնված հնարավորության համար և մաղթել հաջողություններ։
Նա չի նշել, թե ինչ պատճառով է հեռանում, սակայն, պարբերականի տվյալներով, հավանական պատճառը Թրամփի հետ որոշ մետաղների ներմուծման մաքսատուրքի շուրջ առաջացած տարաձայնությունն է եղել։
Թերթը նշում է, որ Քոնը հորդորել է նախագահին մաքսատուրք չսահմանել դրանց համար, իսկ վերջինս չի ընդունել դա։