5839 դիտում
16:56 09-03-2018
Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողը Կիևից կարող է արտահանձնվել Բաքու. CPJ- ն Ուկրաինային զգոնության կոչ է անում
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Ուկրաինայի իշխանություններին թույլ տալ ադրբեջանցի լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլիին անվտանգ կերպով լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/925547/alievin-qnnadatox-adrbejanci-lragroxy-kievic-karox-e-artahandznvel.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը:
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» հեռուստաալիքի լրագրող Հուսեյնլին մարտի 5-ին հարձակման էր ենթարկվել Կիևում իր վարձակալած տան մոտ:
2017 թվականի հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին Հուսեյնլիին, ով Ադրբեջանի կողմից «Ինտերպոլ»-ով միջազգային հետախուզման մեջ է հայտարարված: Իրավապահները առգրավել էին նրա փաստաթղթերը, որով լրագրողը պատրաստվում էր մեկնել Կիևից: Հոկտեմբերի 27-ին դատարանը վճռել էր ազատ արձակել Հուսեյնլիին՝ սահմանելով, սակայն, որ նա առաջիկա երկու ամսում մնա Ուկրաինայում, մինչև այդ երկրի գլխավոր դատախազը կհետաքննի նրան Ադրբեջան արտահանձնելու մասին պաշտոնական Բաքվի դիմումը:
Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ երկարաձգել են հետաքննության ժամկետները, առաջիկա վերջնաժամկետ է սահմանված 2018 թվականի մարտի 20-ը:
Ինքը՝ Հուսեյնլին, խոսելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ, հերքել էր իր դեմ Ադրբեջանում ներկայացված մեղադրանքները. այն է՝ սահմանի անօրինական հատում, խարդախություն և կեղծիք: Լրագրողը հայտնել է, որ իր հետապնդումը պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ: Նա պարբերաբար ուսումնասիրել և հրապարակումներ է արել Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների, երկրի կառավարության կաշառակերության վերաբերյալ, քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին:
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
21:39 31-05-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգոնության կոչ է անում այգեգործներին
17917 դիտում
17:38 18-07-2015
Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են