211652_close_icon
views-count15568 դիտում article-date 22:49 11-03-2018

Թատրոնում բեմադրության ժամանակ դերասան Միխայիլ Եֆրեմովը հայհոյել է հանդիսականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում հայտնվել է Սամարայում կայացած «Մի դարձիր օտար» բեմադրությունից տեսագրություն, որտեղ դերասան Միխայիլ Եֆրեմովը հայհոյախառն լեզվակռվի մեջ է մտել հանդիսականների հետ: Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ Եֆրեմովին խնդրել են բարձր խոսել, քանի որ նրա խոսքերը չեն լսվում: «Արի այստեղ, (հայհոյանք) և այդ մասին այստեղից ասա», զայրացել է դերասանը: Կադրերից պարզ է դառնում, որ Եֆրեմովը բեմում օրորվելով է քայլում, ինչը շատերին տեղիք է տվել համարել, որ նա հարբած է եղել: Տեսանյութի վերջում Եֆրեմովը հայհոյելով բոլորին հայտնում է, որ տեքստը մոռացել է: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ Սամարայում «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերի ժամանակ: Ավելի ուշ Եֆրեմովը հայտարարել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել: «Սովրեմեննիկի» ղեկավարությունը խոստացել է միջադեպը քննարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր