211652_close_icon
views-count5183 դիտում article-date 11:47 13-06-2020

«Չեմ հասկանում՝ ինչպես շարունակեմ ապրել»․ Միխայիլ Եֆրեմովը ողբերգական ՃՏՊ-ից հետո դիմել է զոհի ընտանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում մահվան ելքով ՃՏՊ-ի մեղավոր դարձած հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովը տեսանյութ է հրապարակել, որում ավոտվթարի զոհ դարձած Սերգեյ Զախարովի ընտանիքից ներողություն է խնդրում։ Տեսանյութն արդեն հրապարկվել է յութուբյան «Գրաժդանին պոետ» տեսաալիքում։ «Արդեն 4 օր է անցել այդ անիծված երկուշաբթվանից։ Չգիտեի՝ ինչ ասել, հիմա էլ չգիտեմ։ Չգիտեմ՝ ինչպես և ինչ բառերով ներողություն խնդրել Սերգեյ Զախարովի ընտանիքից։ Սակայն ես խնդրում եմ, թեև գիտեմ, որ չեն ների»,- ասել է Եֆրեմովը և հայտնել զոհի ընտանիքին ֆինանսապես աջակցելու մտադրության մասին, եթե, իհարկե, նրանք ընդունեն օգնությունը։ Վերջինս նաև նշել է, որ ֆինանսական օգնությամբ ինքը չի ցանկանում արդարանալ, այլ իր միակ նպատակը պարզապես «մեղքը քավելն է»։ «Չեմ հասկանում՝ ինչպես շարունակեմ ապրել, երբ պատահարի հետևանքով անմեղ մարդ, լավ տղամարդ, իմ հասակակից մեկն է մահանում, երբ նրա ընտանիքում այդպիսի սուգ է»,- ասել է դերասանը և հերքել այն լուրերը, թե միջոցներ է ձեռնարկել «ջրից չոր դուրս գալու համար»։ Ավելի ուշ զոհվածի ընտանիքը հայտարարել է, որ չի պատրաստվում նյութական օգնություն ընդունել դերասանից։ Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Եֆրեմովի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։ Ավելի ուշ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել դերասանի դեմ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր