211652_close_icon
views-count6919 դիտում article-date 11:32 14-03-2018

Մահացել է հանրահայտ Սթիվեն Հոքինգը

76 տարեկանում կյանքից հեռացել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Գիտնականը մահացել է այսօր առավոտյան, Քեմբրիջի իր տանը։ Հոքինգը ֆիզիկոս-տեսաբան էր, տիեզերաբան, աստղաֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, մանկավարժ, գիտական գրող, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս և ոչ գեղարվեստական գրող։ Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ, որից, Մեծ պայթյունի տեսության համաձայն, այն, անընդհատ ընդարձակվում է: 22 տարեկանում բժիշկները նրա մոտ ախտորոշել էին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ և կանխատեսել ընդամենը 2-3 տարվա կյանք, սակայն վերջիններիս կանխատեսումները չարդարացան, և Հոքքինգը շարունակեց իր գիտական աշխատանքը, ինչպես նաև 2 անգամ ամուսնացավ ու 3 երեխաների հայր դարձավ:

Նմանատիպ նյութեր