211652_close_icon
views-count13138 դիտում article-date 22:46 14-03-2018

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրը: Այս տուրում վերջապես իր բազմաթիվ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ սև խաղաքարերով հաղթելով աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Հայ շախմատիստ միջնախաղում առավելություն ստացավ, և չնայած Կարյակինի համառ դիմադրությանը, 68-րդ քայլում ռուսաստանցին անձնատուր եղավ: Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր մրցաշարում: 4 տուրից հետո նա վաստակել է 2 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր