2526 դիտում
09:52 15-03-2018
Սուրեն Կարայանից ակնկալիքներ չկան. նրան չեն վստահու՞մ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանից նաև պահանջում էին մենաշնորհների դեմ պայքարել, և երբ ՀՅԴ-ական նախարարը նոր էր նշանակվել, անգամ լրագրողների օգնությանն էր դիմել` խնդրելով իրենց իրազեկել մենաշնորհների մասին:
Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո Արծվիկ Մինասյանին նշանակեց բնապահպանության նախարար: Իսկ այժմ էկոնոմիկայի, հիմա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցնում է Սուրեն Կարայանը:
Բայց, ինչպես ցույց են տալիս «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները, հիմա ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը Կարայանից չեն պահանջում այն, ինչ պահանջում էին Մինասյանից: Պատճառը, թերևս, նախարարից ակնկալիքների բացակայությունն է. նրան չեն վստահում և նրա հետ հաշվի չեն նստում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
10:54 27-12-2016
Քաղաքացիների մեծ մասը ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարությունից. «Առավոտ»
11235 դիտում
10:19 05-06-2018
Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի ՀՀ նոր իշխանություններից. Թրեյսի Ջերման. «168 ժամ»
Այս բաժնից
1066 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1099 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»