2807 դիտում
12:44 16-03-2018
Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը
Մարտի 15-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության առաջին հարթակի շրջանակներում գործող Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները։
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Կարեն Նազարյանը մատնանշեց, որ Երևանում անցկացվող այս հանդիպումն առաջինն է՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ վերանայված ճարտարապետության մեկնարկից հետո։ Նա նաև նշեց, որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում հաստատված «20 արդյունք մինչև 2020» փաստաթուղթը նոր ուղենիշն է, որ մոտակա տարիներին առաջնորդելու է գործընկերության համատեղ օրակարգի ձևաչափում ընթացող բոլոր գործընթացները, ներառյալ՝ արհեստավարժ, ապաքաղաքականացված, հաշվետու և էթիկայի սկզբունքներին համապատասխանող հանրային ծառայության կայացումը։
Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության մասին, Կարեն Նազարյանը նշեց, որ այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայությունը, հանրային և սոցիալական կառույցների զարգացումը և այլն, ընկած են թե՛ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի, և թե՛ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի հիմքում, որոնց արդյունավետ իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի հանրության և կառավարության հետագա գործունեության համար։
Հանդիպման օրակարգում ներառված էին հանրային կառավարման ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ ռազմավարական ծրագրավորման, տեղական իշխանությունների ու քաղհասարակության դերակատարման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ու թվայնացման խնդիրների քննարկումը։
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
11:04 11-06-2014
Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
2550 դիտում
17:48 28-04-2017
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
451 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
604 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը