211652_close_icon
views-count607 դիտում article-date 18:33 14-11-2024

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում։

Նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին:

Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում:

Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին, շեշտել դրանց պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք գոհունակություն արտահայտել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ:

Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, կայուն և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:

Նմանատիպ նյութեր