211652_close_icon
views-count41164 դիտում article-date 19:42 16-03-2018

Վրաստանի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել. կան տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 16+

Գուդաուրիի հայտնի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում կան Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Շվեդիայի քաղաքացիներ: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ ոչ մեկի վիճակը ծանր չի գնահատվում: Գուդաուրիի լեռնադահուկային ճանապարհի վրա մարտի 16-ին՝ օրվա առաջին կեսին, ճոպանուղու ամբարձիչը շարքից դուրս է եկել: Ճոպանուղին հանկարծակի վթարային ռեժիմով կանգ է առել և նույնքան հանկարծակի ստորին կետի շրջանում դարձյալ շարժվել: «Զամբյուղներում» գտնվող մարդիկ փրկվել են՝ թռչելով մեծ բարձրոթյունից: Կատարվածի [url=https://www.facebook.com/42p.ge/videos/818973334959043/]առաջին կադրերը [/url]կարճ ժամանակ անց հայտնվել են [url=https://www.facebook.com/gocha.kumsiashvili/videos/10209190997810599/]Facebook[/url]-ում [b]( Ուշադրություն, տեսանյութում առկա է ոչ նորմատիվ լեքսիկոն: 16+)[/b]: Դրանցում երևում է՝ ինչպես են մարդիկ դուրս թռչում «զամբյուղներից»: Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով՝ բժշկական օգնության համար տեղի հիվանդանոց է դիմել 8 մարդ: «Բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել, ծանր վիրավորներ չկան: Տուժածներից երկուսի՝ Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիների նկատմամբ պահանջվում է մեծ ուշադրություն»,- ասել է Սերգեենկոն՝ հավելեով, որ ուկրաինացի հյուրի մոտ առկա է ձեռքի բաց կոտրվածք, իսկ Շվեդիայի քաղաքացին հղի է: Նրանք երկուսն էլ ուղղաթիռով Գուդաուրիից տեղափոխվել են Թբիլիսի: Ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով՝ երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտի կամ ճոպանուղու շահագործման կանոնների խախտում: [url=https://jam-news.net/?p=91675&lang=hy]JamNews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր