3585 դիտում
10:47 17-03-2018
Նորմալ հարաբերությունները ձեզ ավելի շատ են պետք, քան մեզ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Յըլդըզը երեկ Բաքվում անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի կողմից չեղարկմանը. «Արձանագրություններն ավելի շատ Հայաստանին էին պետք, Երևանը չի ցանկանում կատարել մեր առաջադրած պայմանն ու կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»։
Բայց Թուրքիայի փոխարտգործնախարարի մեկնաբանության մեջ կա ևս մի մոլորություն, որը հատուկ է գրեթե բոլոր տերություններին՝ լինեն դրանք տարածաշրջանային (ինչպես Թուրքիան է), թե համաշխարհային. քանի որ մենք ուժեղ ենք, մեզնից թույլ տնտեսություն, պակաս ռազմական ներուժ, փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ավելի շատ են շահագրգռված մեզ հետ լավ հարաբերություններ ունենալ, քան մենք՝ այդ համեմատաբար «փոքր» երկրների հետ:
Դա երևում է, մասնավորապես, Միացյալ նահանգների օրինակով: Այդ երկիրը որոշել է, ինչպես ասում են, «գազ տալ» Ռուսաստանի վրա՝ հասկանալով, որ երկու երկրները խիստ անհավասար են ռազմական և տնտեսական ներուժի տեսանկյունից: ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները ստիպված են նույնն անել, մի մասը «հավեսով» (Մեծ Բրիտանիայի նման), մյուս մասն՝ «անհավես» (օրինակ, Ֆրանսիան): Պուտինն էլ, իհարկե, համաշխարհային տերության իր չհիմնավորված հավակնություններով, կրակի վրա յուղ է լցնում: Այս իրավիճակում իրեն առավել ադեկվատ է պահում Գերմանիայի կանցլեր Մերկելը: Գուցե պատմական փո՞րձն է դեր խաղում. 20-րդ դարում իր երկիրը «գազ տվեց» ամբողջ աշխարհի վրա, և դա ողբալի ավարտ ունացավ հենց Գերմանիայի համար:
Իրականում ասել՝ «նորմալ հարաբերությունները ձեզ ավելի շատ են պետք, քան մեզ», անմտություն է: Բոլորը բոլորի կարիքն ունեն՝ մանավանդ 21-րդ դարում: Բոլորը կարիք ունեն ոչ թե հակադրելու, այլ համադրելու իրենց շահերը, որովհետեւ աշխարհը գնալով ավելի ու ավելի փխրուն է դառնում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»