211652_close_icon
views-count2625 դիտում article-date 14:19 19-03-2018

Էդվարդ Նալբանդյանի ելույթը՝ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքին

Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին:

Նմանատիպ նյութեր